Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հանգիստ արածում էին` թուլացնելով ինքնապաշպանական բնազդը

Հանգիստ արածում էին` թուլացնելով ինքնապաշպանական բնազդը
24.11.2024 | 10:50

ԱՆտառում մի գայլ էր ապրում, իսկ մոտակայքում՝ ոչխարների մեծ հոտ։ Սկզբնական շրջանում ամեն օր գայլը հեշտությամբ մեկ ոչխար էր բռնում և ուտում: Այնուհետև ոչխարներին որսալը դժվարացավ, քանի որ յուրաքանչյուր որսի ժամանակ նրանք վախեցած վազում էին այս ու այն կողմ և բարձր մայում: Մի օր գայլը որոշեց ոչխարների հետ առանձին խոսել և յուրաքանչյուրին թաքուն հայտնեց.

«Դու վախենալու ոչինչ չունես, որովհետև ես միայն հիմար ոչխարներին եմ բռնում և ուտում, իսկ դու իմ միակ լավագույն ընկերն ես»:

Այս խոսակցությունից հետո ոչխարները հանգիստ սկսեցին արածել ու այլևս չվախեցան։ Եվ երբ գայլը հոտից բռնում և ուտում էր ևս մեկ ոչխար, նրանք մտածում էին, որ գայլը ուտում է իրենց հոտի հիմար ոչխարներին, և իրենց դա չի սպառնում:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ոչխարները նույնիսկ օգնում էին գայլին` որսը արդյունավետ կազմակերպելու համար: Բայց մի խելացի ոչխար սկսում է կռահել իրերի իրական վիճակը և այդ մասին հայտնում է հոտին, սակայն այդ ոչխարները, այսինքն, գայլի լավագույն ընկերները, նրա տարօրինակ պահվածքի մասին տեղեկացնում են գայլին։ Արդյունքում՝ հաջորդ օրը գայլը ուտում է հենց այդ խելացի ոչխարին։

Իսկ մահը օր-օրի մոտենում էր ոչխարներից յուրաքանչյուրին:

Այսպիսով, գայլը յուրաքանչյուր ոչխարի ինքնագնահատականը բարձրացրել էր, նրանք դադարել էին անհանգստանալ և հանգիստ արածում էին` թուլացնելով ինքնապաշպանական բնազդը:

Հետևություն. յուրաքանչյուր մարդ պետք է ավելի քիչ հավատա խոսքերին և ավելի շատ նայի գործերին:

Յուրաքանչյուր ոք ունի մեկ հատկություն՝ մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել, իսկ մնացածը պարզապես անտեսում ենք:

Հ.Գ. Կարևորը՝ ժամանակին նկատել ոչխարների բարեկամ գայլին:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 8977

Մեկնաբանություններ