ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը»

«Մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը»
15.11.2014 | 18:36

«Զորավարժությունների անցկացման մասին նախապես հայտարարվել էր, և ինչպես միշտ՝ մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը՝ կոպտորեն խախտելով բոլոր նորմերը և խոցելով ուղղաթիռը,- լրագրողների հետ զրույցում ասել է զորավարժությունների ընթացքին հետևող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան, մի քիչ էլ ավելի անհամաչափ, անկասկած, տրվելու է»:
Որքանով էին համարժեք միջազգային կառույցների գնահատականները ուղղաթիռի խոցման հետ կապված՝ հարցին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է.
«Կարելի էր մի քիչ ավելի խիստ լինել: Խիստ գնահատականները կլինեն, երբ որ վերջնականապես պարզվի իրողության ելքը: Ի վերջո ուղղաթիռի անձնակազմը չի խախտել [սահմանը], մեր տարածքում են եղել»:

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ