(ինքնակենսագրական անպահանջ)
Ես դուրս ելա ծով,
երբ մարդկանց սրտերում խինդը թթի պես արբեցնող էր,
և երկինքը զնգում էր կապույտ ադամանդի վճիտությամբ:
Ներշնչված նավարկեցի արևի ջրացոլքի հետագծով,
երազելով գտնել կախարդական շրջան,
ուր բախտը կհատուցի ըստ իմ շնորհների:
Շուտով փոթորիկ ճայթեց մոլեգին,-
նավը ջրասուզվեց հնամենի ոսկե սնդուկի նման,
իսկ ես հրաշքով մոտիկ ափ հասա…
Թեպետ մարդկանց մեջ եմ և աշխույժ կա իմ շուրջ,
հոգիս արյունում են մենության դևերը,
և ես փրկության նավակի եմ սպասում Ռոբինզոնի պես:
02.04.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ