ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար

Իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար
19.11.2025 | 14:10

Իր հանրային գործունեությունը բացառապես փաշինյական օրակարգին ծառայեցրած դեմքերից մեկն այսօր որոշել է «քննադատել» Նիկոլին, բայց ձեռի հետ իրական թիրախ դարձնել Առաջին և Երրորդ նախագահներին՝ կոնսպիրոլոգիկ մի տեսություն առաջ քաշելով։ Ըստ էության, «Անի» կենտրոնի շեֆը բերում է օրինակներ, որոնք, եթե հակիրճ ներկայացնեմ, հետևյալի մասին են․ «Առաջին նախագահը ցանկացել է լուծել Արցախի հարցը, որ այն մնա հայկական, Երրորդ նախագահը դրան խանգարել է»։

Ըստ էության, իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար։ Սա դասական տեխնոլոգիա է, երբ, սեփական ձախողումների պատասխանատվությունից խուսափելու նպատակով, սկսում են ընդդիմադիր դաշտը ներսից մասնատել, ստեղծել կեղծ հակադրություններ ու խարխլել ներքին համախմբման ցանկացած հնարավորություն։

Մի փոքր լիկբեզ անեմ որոշ «փորձառուների» և հատկապես քաղաքականությամբ նոր զբաղվողների համար։

Այսօր, բնականաբար, շատերն են մոռանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այն եզակի ընդդիմադիրներից էր, ով երկու անգամ՝ «Հանրային»-ի և «Կենտրոն»-ի հեռուստաեթերում հրապարակավ հայտարարել էր, որ ինքը «սատարում է Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթին»՝ արձանագրելով, որ ամբողջովին կիսում է Արցախի հարցում Սարգսյանի մոտեցումները։

Այս գործողություններով Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի ամբողջովին մաքրել իրենց իսկ իրական, փաստաթղթերով ու հետևանքներով հաստատված՝ Արցախի ուղղությամբ կատարված քաղաքական ու ռազմաքաղաքական ճգնաժամային ձախողումն ու դավաճանությունը։ Արցախը «պարան» էր ոչ թե նախկինների քաղաքականության, այլ հենց այս իշխանության սխալների, ու հիմա նրանք ամեն գնով փորձում են այդ թեզը հանրային լայն տիրաժավորմամբ տեղափոխել նախկինների վրա՝ ներկայացնելով, թե իբր իրենք ժառանգել են «անլուծելի հանգույց», մինչդեռ փաստացի իրենք էին, որ վերջնականապես կտրեցին Արցախի ճակատագիրը՝ քաղաքական անհեռատեսությամբ, անպատասխանատու ասելիքով և զրոյացված դիվանագիտությամբ։

Ուստի այս նոր «պատմական բացահայտումները», որով իբրև ուզում են ցույց տալ նախկինների միջև անհաշտություն կամ անհամատեղելիություն, իրականում ծառայում են մեկ նպատակի՝ կրկին խաբել հանրությանը, կրկին «մշուշի» մեջ պահել 2020-ի և հետագա աղետների պատասխանատվության հարցը, ձեռի հետ հերթական անգամ փոխել օրակարգը, որպեսզի հանրությունը չքննարկի գործընթացների իրական բովանդակությունը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ