«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Դեռ քանի՞ հոգի պիտի փուռը գնա

Դեռ քանի՞ հոգի պիտի փուռը գնա
04.10.2025 | 15:01

Հիմա պարզ ա՞, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք, թե՞ դեռ էն մտքին եք, որ ամերիկական ընտրարշավների էն գունավոր լոզունգներով կեպիներով դուրս եք գալու ընտրություններ կրեք:

Չէ, բայց յուրահատուկ «խորագիտություն» պետք ա ունենաս, որպեսզի առավոտից երեկո պնդես Հայաստանում օկուպացիոն ռեժիմի առկայության ու ընտրություններով իրենց հեռացնելու իրական հնարավորության մասին:

Դեռ քանի՞ հոգի պիտի էս քաղաքական անգրագիտության, մակերեսայնության ու գավառականության արդյունքում փուռը գնա:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ