Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Օլիմպիական ոսկու թիվ մեկ հավակնորդը

Օլիմպիական ոսկու թիվ մեկ հավակնորդը
01.06.2012 | 02:50

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետրերում աշխարհի ուժեղագույն վազորդ Հուսեին Բոլտը Ադամանդե լիգայի Հռոմի փուլում ցույց է տվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան: Նրա համերկրացի Ասաֆա Պաուելը (Յամայկա) նույնպես կարողացել է դուրս գալ տասը վայրկյանի սահմանագծից` 9,91 վայրկյան: Եզրագիծը երրորդն է հատել ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրը (10,04 վայրկյան):
Հիշեցնենք, որ Բոլտին է պատկանում 100 մետր տարածությունում աշխարհի ռեկորդը` 9,58 վայրկյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ