ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առաջնությունը վտանգված է

Առաջնությունը վտանգված է
05.06.2012 | 00:24

Եթե պարտքերը չմարեն, Վարշավայի ազգային մարզադաշտը, որտեղ կայանալու է Եվրո-2012-ի հանդիսավոր բացման արարողությունը, կհայտնվի շինարարների շրջափակման մեջ: Իսկ սա նշանակում է ձախողել առաջնության մեկնարկը, տոնը վերածել խայտառակության: Շինարարներն էլ հակառակի պես մեկը չեն, երկուսը չեն: Շուրջ քառասուն ֆիրմա է ներգրավված եղել աշխատանքներում: Մոտավոր հաշվարկներով սա կազմում է վեց հազարից ավել մարդ: Հարցը փակելու համար բնականաբար իշխանությունները փորձում են ինչ-ինչ լուծումներ գտնել, սակայն գնալով ավելի ու ավելի արմատական են դառնում շինարարները, որոնց հաշվարկով իրենց չի վճարվել մոտ քսան միլիոն եվրո: Պարտքի առնչությամբ իշխանությունների ու շինարարների հաշվարկի միջև եղած հարաբերակցությունը մեկը տասի է:

Չմարված պարտքեր կան և Վրոցլավի մարզադաշտի հետ կապված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ