Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի բան հաստատ պայթելու է

Մի բան հաստատ պայթելու է
12.06.2012 | 04:03

Գերմանիայի ընտրանուց պարտություն կրելուց հետո Պորտուգալիայի հավաքականի լիդեր Քրիշտիանու Ռոնալդուն արդեն հանդերձարանի մոտ թևից կատաղած պոկել է թիմի ավագի թևկապն ու չի գնացել աջակցության համար երկրպագուներին շնորհակալություն հայտնելու: Գլխավոր մարզիչը փորձել է հարթել իրավիճակը, սակայն կամակոր ֆուտբոլիստը մարզչի խնդրանքը բանի տեղ չի դրել: Արդեն հանդերձարանում Պաուլու

Բենտուն խիստ դիտողություն է արել Ռոնալդուին ու ստացել անհաճո պատասխան: Հավաքականում միակ մարդը, ով բռնել է Ռոնալդուի կողմը, եղել է Պեպեն` նույնպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Ռոնալդուի դեմ կազմած ընդդիմությունը ղեկավարում է Նանին: Լրատվամիջոցների հավաստմամբ՝ Նանին ու Քրիշտիանուն խաղադաշտից դուրս ընդհանրապես չեն շփվում միմյանց հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ