ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Փոքրերին՝ խաղահրապարակ, մեծերին՝ հանգստի գոտի

 Փոքրերին՝ խաղահրապարակ, մեծերին՝ հանգստի գոտի
12.06.2012 | 05:24

«Մայրաքաղաքի բակերի բարեկարգումն անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` հանձնարարելով օր առաջ ավարտել բակերի բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետը նշել է, որ առաջիկա տարիներին մայրաքաղաքի բոլոր բակերը պետք է լինեն բարեկարգ և ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար լինեն հաճելի հանգստի գոտի:
Արդեն իսկ նշված հայտարարության ներքո, հենց Երևանի քաղաքապետի Facebook սոցցանցի էջի վրա, կարելի է տեսնել քաղաքացիների արձագանքը: «Պարտադի՞ր է դա անել բակի կենտրոնում էլիտար շենքերի շինարարության միջոցով` վտանգելով շրջակա շենքերի սեյսմակայունությունը»,- գրել է օգտատերերից մեկը: Խոսքը Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող իրողությունների մասին է (էլիտար բարձրահարկի կառուցում, ծառերի սպանդ և այլն: Բնակիչներից մեկն էլ հիշեցնում է, որ փոքրիկ մի քաղաք է Երևանը, բայց ասես մասնատված լինի` ըստ սոցիալական խավերի: «30 տարի ես ապրում եմ «Չարենց»-ում, նույն պատկերն եմ տեսնում,- գրել է նա:- Անունով Կենտրոն վարչական շրջան է համարվում, իսկ իրականում անհայտ ծագումով մի վայր է: Դուք պետք է ամեն մի բակով, ամեն մի թաղամասով, ամեն մի թփով հետաքրքրվեք, քանի որ Դուք` պետական այրերդ եք այս երկրի ծնողները: Եթե չեք ուզում, որ վերջնականապես կորչի հարգանքը պետական ինստիտուտի հանդեպ, ապա մի անտեսեք ոչինչ, հարգանքով վերաբերվեք երկրին»:
Հավելեմ` հարգանքով վերաբերվենք մեր քաղաքին (բարեկարգված բակերն ու մայթերը կարելի է հին սովորությամբ մեկ օրում վերածել աղբանոցի) և հուսանք, որ «աշխարհից մոռացված» թաղամասերը դուրս չեն մնա հոգածության շրջանակից, որ Երևանը բարեկարգ ու գեղեցիկ կլինի յուրաքանչյուր անկյունից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կից նկարը՝ հեղինակի

Լուսանկարներ

. .
  • աղբանոց չէ
Դիտվել է՝ 5193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ