Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասնչորսերորդ տուրում Գյումրիի «Շիրակը» Արարատ քաղաքում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Դիլիջանի «Իմպուլսին»: Գյումրեցիներն իրենց առավելությունը գոլերի են վերածել երկրորդ խաղակեսում (Ֆոֆանա Բեկո` 63, Յորո` 71): Առաջնության այսօրվա երկրորդ` «Գանձասար»-«Միկա» խաղում հաջողությունը դարձյալ եղել է հյուրերի կողմը: Խաղավարտին
փոխարինման ելած Սեմյոն Մուրադյանը խփել է հաղթական գոլը` ապահովելով իր թիմի առավելությունը` 2:3:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ