ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սպասենք հուլիսի չորսին

Սպասենք հուլիսի չորսին
28.06.2012 | 22:56

Կայացավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին խաղը: Արգենտինական «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ընդունել էր բրազիլական «Կորինթիանսին», որը, որքան էլ տարօրինակ է, առաջին անգամ է հանդես գալիս հեղինակավոր գավաթի եզրափակչում: Հանդիպման հիմնական գործողությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում: Տանտերերից Ռոնկալիան յոթանասուներկուերորդ րոպեին արգենտինացիներին մղել է առաջ, իսկ տասներկու րոպե անց քսանմեկամյա Ռոմարինիոն հավասարեցրել է հաշիվը: Մինչև խաղավարտ դարպասի նոր գրավում չի արձանագրվել: Լիբերտադորեսի գավաթի ապագա տիրոջ ճակատագիրը կորոշվի հուլիսի չորսին, Բրազիլիայում կայանալիք ապագա խաղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ