BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քայլ առա՞ջ, թե՞ հետ

Քայլ առա՞ջ, թե՞ հետ
08.07.2012 | 12:56

Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի ներկայացնի` հակառակ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական հանձնառության: Լորան Ֆաբիուսի հայտարարությունը լիովին փաստարկված էր ֆրանս-թուրքական նոր հարաբերությունների տրամաբանությամբ, և Թուրքիայի սահմանած պատժամիջոցների վերացումն էլ դա է հաստատում: Եվ, այնուամենայնիվ, Les Nouvelles d՚ Armenie-ն հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանին և վերահաստաատել, որ չի փոխել կարծիքը օրինագծի վերաբերյալ: Իհարկե, ձևը սքանչելի է գտնված: Մի կողմից` նախագահի զանգը ոչ պաշտոնական է, ասուլիսում հայտարարվածը կարող է ժխտել միայն համարժեք ու ավելի բարձր մակարդակով արված հայտարարությունը, ինչը Ֆրանսիան կարող է պատասխանել Թուրքիայի իրավիճակի փոփոխությանը վերաբերող հարցին, մյուս կողմից հայ համայնքն էլ ունի նախագահի հավաստիացումը: Փաստորեն, նախագահ Ֆրանսուա Օլանդը խաղում է ժամանակի վրա: Նրան պետք են ֆինանսներ, ուրեմն նա չի կարող տնտեսական գործարքներից հրաժարվել, նրան պետք է վարկանիշ` իր քաղաքականության հաջողության համար, ուրեմն նա փորձելու է մանևրել համարյա թե եզրագծին: Անլուրջ է մտածել, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը տրամագծորեն միմյանցից տարբերվող տեսակետներ ունեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ