ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ծառուկյանն էլ է կաթին սոդա խառնում

Ծառուկյանն էլ է կաթին սոդա խառնում
06.09.2012 | 18:06

Կաթնամթերք արտադրող տեղական որոշ ընկերություններ քաղաքացիներին խաբում են՝ կաթի անվան տակ օգտագործելով կաթի փոշի, դրան սոդա խառնում և բուսական յուղ օգտագործում: Այս մասին բարձրաձայնել է սննդի անվտանգության տեսչությունը, որի ստուգումների արդյունքում ի հայտ են եկել այդ խախտումները: Հում և պաստերացված կաթի փորձաքննությունից պարզվել է, որ սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիանա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա» ընկերություններում: Ի դեպ, նկատենք, որ հիշյալ ընկերություններից «Մուլտի Ագրոն» պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի-Թամարա»,«Դուստր Մարիանա», «Մուլտի Ագրո» ընկերությունների արտադրած թթվասերում: Հետաքրքիր է, որ առաջին երկուսը իրենց արտադրանքի վրա մակնշում արել են, իսկ «Մուլտի Ագրոն»` ոչ: Մինչդեռ օրենքով կարելի է կաթի փոշի օգտագործել, սակայն պետք է այդ մասին նշել: Իսկ բուսական յուղ հայտնաբերվել է «Արզնի կաթ» ընկերության արտադրած թթվասերում, ինչն օրենքով արգելվում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ