Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Էս Խաչիկյան խայտառակում էր ոչ այնքան ռեսպուբլիկա, որքան` հանրապետականին

Էս Խաչիկյան խայտառակում էր ոչ այնքան ռեսպուբլիկա, որքան` հանրապետականին
28.09.2012 | 16:36

Շուրջ երկու տարի «մլուլ տալուց» հետո իշխանությունները վերջապես կայացրին «վերդիկտը»: Քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո:
Գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ կապված պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել և մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել և վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:
Դժվար չէ ենթադրել, որ այս ձերբակալությունը Սերժ Սարգսյանի` կառավարությունում հրավիրած վերջին խորհրդակցության տրամաբանությունից է բխում: Ու եթե այս ձերբակալությունից առաջ հանրությունն իրավացիորեն տարակուսում էր, թե ինչու են թիրախային գոտում հսյտնվել հատկապես ԲՀԿ-ական նախկին ու ներկա պաշտոնյաները, այժմ «հավասարությունը» փոքրիշատե վերականգնվեց: Հիմա արդեն բարգավաճականները հրապարակավ չեն «քլնգի» հանրապետականներին` շատ տրամաբանական մի հարց ուղղելով. «Էդ ո՞նց է լինում, որ ձեր Խաչիկյանի յուրացրած գերանը չեք տեսնում, մեր Օսկանյանի յուրացրած-չյուրացրած փուշը տեսնում եք»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ