Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաչքարերի բեկորներ` քանդված տների հիմքերում

Խաչքարերի բեկորներ` քանդված տների հիմքերում
02.10.2012 | 13:54

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ տեղեկացմամբ` Վայքի տարածաշրջանի Կապույտ գյուղից ահազանգ են ստացել, որ քանդված տների հիմքերի, պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս գալիս: Սահմանամերձ այս գյուղը խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ է եղել, 1978-ին խաչքար կոտրելու համար նրանցից մեկին դատել են, ինչը սակայն չի խանգարել, որ մեր երկրում ապրող ազերիները ոչնչացնեն տեղի պատմական արժեքները: Ստեփան Նալբանդյանը տեղեկացրեց, որ տարածքն անձամբ ուսումնասիրել են, առաջիկայում այցելելու են մասնագետների մեծ խմբով, ծրագիր են մշակելու տարածքի բարեկարգման, նաև որոշակի վերականգնողական աշխատանքների ուղղությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Թեմայի մանրամասները` «Իրատես de facto» թերթի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ