ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ի՞նչ տասնհինգ միլիոն. վարպե՛տ, քշիր «Բարսելոն»

Ի՞նչ տասնհինգ միլիոն. վարպե՛տ, քշիր «Բարսելոն»
09.11.2012 | 11:20

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիկ Մխիթարյանի գերազանց խաղը լուրջ նշանառության տակ է դրել մեր երիտասարդ ֆուտբոլիստին, նրանով սկսել են լրջորեն հետաքրքրվել համաշխարհային ֆուտբոլի գրանդ ակումբները: Մենք էլ ենք տեղեկացրել, որ տրանսֆերային վերջին պատուհանի ժամանակ նրան ձեռք բերելու փորձ է կատարել ռուսական «Զենիթը»` «Շախտյորին» առաջարկելով 40 միլիոն եվրոյի կարգի թիվ: Շատ լավ իմանալով Մխիթարյանի իրական արժեքը` ուկրաինական ակումբը, որ բավականին լավ է հանդես գալիս Եվրոպայի չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, չի համաձայնել առաջարկին. նախ, որ ֆուտբոլիստը շատ ավելի պետք է իրեն, և հետո դա Հենրիկ Մխիթարյանի իրական «գինը» չէ:
Հիմա եղել է նոր առաջարկ: Իտալական էլեկտրոնային կայքէջերից մեկը վկայում է, որ Մխիթարյանով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» ու Թուրինի «Յուվենտուսը»: Ավելին, ֆուտբոլիստին իր շարքերում ունենալու համար առաջինը պատրաստակամություն է հայտնել վճարելու տասնհինգ միլիոն եվրո: Իհարկե, «Բավարիայի» առաջարկած տասնհինգ միլիոն եվրոն «Զենիթի» քառասուն միլիոնը չէ ¥չնայած թվային արտահայտությամբ քառասուն միլիոնը մեծ է տասնհինգ միլիոնից), սակայն, կներեք, ռուսական ակումբն էլ բավարական ակումբը չէ: Ախր համեմատելու հե՜չ եզրեր չկան: Նման դեպքերի համար ռուսները մի շատ կոլորիտային համեմատություն ունեն, սակայն հակառակի պես դա էլ մամուլով հնչեցնելու բան չէ, ուստի առաջարկում եմ` մթության մեջ չխարխափելու համար չիմացողներն իմացողներից տեղեկանան` ինչի մասին է խոսքը:
Դառնանք տասնհինգ միլիոնին: Ընթերցողը, հարկավ, լավ գիտե գերության մեջ հայտնված, դիակիզարան տարվող հայ կաֆելշչիկի ու գերմանացի սպայի մասին անեկդոտը: Հիշեցնեմ վերջին մասը. «Ի՞նչ… մետրը հինգ մա՞րկ… Վարպետ, քշի՜ Բուխենվալդ»:
Հիմա` ո՛չ մեր Հենրիկ Մխիթարյանն է գերի, ո՛չ էլ «Բավարիան» ներկայացնողներն են պատերազմի ժամանակների սպաներ: Խելքները թռցրե՞լ են, թե՞ տեղը չեն բերում: Ի՞նչ տասնհինգ միլիոն մեր Միլիարդին: Վարպե՛տ, քշիր «Բարսելոն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ