Իսպանիայի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրում «Մալյորկա»-«Բարսելոն» արտագնա խաղում կատալոնցիները հաղթանակ տարան 4:2 հաշվով` շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկու գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին: Առաջինով նա կրկնել է լեգենդար Պելեի տասնյակ տարիների վաղեմություն ունեցող ռեկորդը` օրացույցային մեկ տարվա ընթացքում յոթանասունհինգ գոլ, երկրորդով դարձել նոր սահմանանիշի հեղինակ: Մեսին տասնհինգ գոլով գլխավորում է նաև Իսպանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: Տասներկու գոլով երկրորդը Քրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը` Ռադամել Ֆալկաոն (տասը գնդակ):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ