Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օնլայն կինոփառատոնի մեկնարկը

Օնլայն կինոփառատոնի մեկնարկը
12.11.2012 | 18:15

Մեկնարկում է «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը, որին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային և ձևաչափային սահմանափակումների ֆիլմեր:

Ոչ պրոֆեսիոնալ կամ քիչ հայտնի ռեժիսորները, ովքեր վատորակ տեխնիկայով ֆիլմեր են նկարահանում և չեն կարողանում դրանք ներկայացնել մեծ փառատոներում, հնարավորություն են ստանում առանց զգալի ֆինանսական ներդրումների` բացահայտելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:
Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Սահմանված են 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակներ:
Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:
Փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS-ն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ