«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Չկռկռանք

Չկռկռանք
30.11.2012 | 00:25

ՀՀԿ-ի հետ էլ խոսել չի լինի, չնայած վերջին շրջանում շատախոս էլ չեն: Ճիշտ է, նախկին գրասենյակը մի քիչ նեղ էր նրանց համար, բայց դե, էս մեկն էլ մի քանի «ռազմեր» մեծ է աչքներիս: ՈՒ շատ ճոխ:
Լավ, չկռկռանք, բարով վայելեն: Բայց իսկի մտածե՞լ են լրագրողների մասին, թե՞ իրենք են իրենց ճոխ-չաղ-բախտավոր կեցությունը (կչաղանան էլի, հլը ո՜ւր եք):
Նախ` պարզվեց, որ նախորդ օրը լրատվամիջոցներն այնքան էլ ճիշտ չեն եղել, երբ գրել են, թե իրենք ԳՄ նիստի ավարտին սպասել են նկուղում. նրանք սպասել են ՀՀԿ գրադարանում: «Որպես էդ կողմերում կռված մարդ», պիտի ասել` վատ չի՜, վատ չի՜: Եթե այսուհետ էլ էնտեղ մեզ տեղ տան: Նախ` Բորխեսի տեսանկյունից: Բորխեսը փայլուն էսսե ունի գրքերի աուրայի, նրանց ոգեղենիկ արտածման, իրենց էությամբ տարածքը լցնելու մասին, իսկ ես Մուշեղ Լալայանի անվերջ հյուրն եմ այդ գրադարանում, ինքն անվերջ նստում է այնտեղ ու պահպանում իր գրադարանը (տեսնես` կգայթակղվի-կբարձրանա՞ դեպ «ույուտնի-փափուկ» սենյակներ)։ Մի խոսքով, վատ չի լինի, եթե մենք` «մարդ ուտող, նախարար ուտող, ՀՀԿ-ական ուտող» (էս ֆինանսների ՀՀԿ նախարարն էր ասել), այսուհետև, դրսում սպասելու փոխարեն, ֆռֆռանք գրադարանում և սպասենք ՀՀԿ-իստներին (չնայած` կարող ենք պատի միջով էլ անցնել, հասնել իրենց, բայց դե` Մեսսինգի հավեսը չունենք):
Կլինի՞, թե՞ չի լինի գրադարանը «մերը» (պայքար, պայքար մինչև վերջ)` հարցրինք Էդուարդ Շարմազանովից: «Կփորձենք, որ լինի»,- մի քիչ նեղացած ասաց նա, որովհետև իրենց գրադարանը, նրա դիմացի ասուլիսների սրահը իր համար «ալմա մատեր» են, զի այդ գրադարանում իրենք երկու տարի գործադիր մարմնի նիստեր են արել, իսկ ասուլիսների սրահում ինքը յոթ տարի ասուլիս է տվել, և դրանք… նկուղ չեն` ինչպես «գրել» են լրագրողները: Չեն` չեն: Տվեք մեզ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ