Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանում արձագանք է գտել ապազգային տարրերի պատրաստած էժանագին տեսանյութը

Ադրբեջանում արձագանք է գտել ապազգային տարրերի պատրաստած էժանագին տեսանյութը
22.01.2013 | 13:08

Արշակ Զաքարյանի «Կինը» հեղինակային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներկայացված է Լեհաստանում անցկացվող ZOOM ZBLIZENIA միջազգային կինոփառատոնին: Մրցույթի առաջին փուլում 451 ֆիլմերից եզրափակիչ փուլ են անցել 114-ը, այդ թվում` «Կինը» ֆիլմը: Մրցույթի վերջնական փուլը կկայանա փետրվարին:
«Կինը» ֆիլմը, ինչպես նշում է ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, միլիոնից ավելի այն մայրերի, քույրերի, կանանց մասին է, որ իրենց ուսերին են կրում մեր ազգի, նոր սերնդի պահպանման ու դաստիարակման և հայրենի օջախի ծուխը անմար պահելու ծանր բեռը և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ: Սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ռեժիսորը ֆիլմում օգտագործել է զոհված ազատամարտիկների իրական իրերը, պապիկների դերերը մարմնավորել են իրական Արցախյան պատերազմի մասնակիցներ: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է փորձառու դերասանուհի Զարա Հակոբյանը, ում հարազատ եղբայրը նույնպես թաղված է Եռաբլուրի պանթեոնում: Ֆիլմի երաժշտությունը Արտո Թունջբոյաջյանինն է, հնչում են նաև հատվածներ «Մարտիկի երգը» (Սերժ և Խաչատուր Թանկյան), «The waves of genocide» (Ալբերտ Վարդանյան) երգերից: «ՎեբԾիրան» փառատոնում այն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

-Ֆիլմը ավելի շատ խաղաղությա՞ն մասին է, թե՞ պատերազմի:
-Պատերազմը չի էլ ավարտվել: Ինչպե՞ս կարելի է այն ավարտված համարել, երբ նույն թշնամու ձեռքով տասնյակ հայ զինվորներ և քաղաքացիներ են զոհվում ամեն տարի: Մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք, և ամեն անգամ, զենքը մեր ձեռքը վերցնելիս, հույս ենք հայտնում, որ դա անում ենք վերջին անգամ, որ մեր որդիները այլևս չեն տեսնի` ինչ բան է պատերազմը, բայց, ցավոք, այդպես չի լինում: Այս ֆիլմը չավարտված պատերազմների մասին է, որ աշխարհում հայտնի է «չլուծված կոնֆլիկտներ» անվամբ: Պատերազմը շարունակվում է, որ խաղաղություն լինի...
-Բանակի մասին շատ է խոսվում, գրվում, անգամ գրականություն է ստեղծվում` վատը պախարակող: Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվում է տեղեկատվական դաշտում:
-Լրատվամիջոցները բանակի մասին ցանկացած հոդված գրելիս պետք է հաշվի առնեն ազգային անվտանգության պահպանման կարևորությունը: Այո, պետք է ձայն բարձրացվի արատավոր երևույթների դեմ, բայց ոչ միջազգային մակարդակով, քանզի, կրկնում եմ, մենք պատերազմի մեջ ենք:
-Ո՞րն է Ձեր ֆիլմի գլխավոր ասելիքը:
-Հայ մայրերը դեռ ծնում ու դաստիարակում են այն հերոսներին, ովքեր, երբ պետք լինի, նույն արժանապատվությամբ պատրաստ են գնալու և շարունակելու իրենց հերոս հայրերի գործը: Այն հաղորդագրություն է թշնամուն, որ մենք, ինչպես 90-ականներին, այսօր էլ, եթե հարկ լինի, պատրաստ ենք ջախջախելու մեր ոսոխին` արդեն թարմացված ու ավելի կատարելագործված ուժերով:
-Նժդեհին նվիրված ֆիլմը բուռն քննարկումների առիթ տվեց: Անառողջ եռուզեռը արձագանք գտավ նաև հարևան երկրում` Ադրբեջանում: Ինչո՞ւ: Որովհետև քաղաքականացվե՞ց, թե՞ որովհետև ֆիլմի ռեժիսորն ու դերասանական խումբը հասցրել էին նախորդ ֆիլմերով հիասթափեցնել հանրությանը:
-Անկախ նրանից, թե ով է նկարահանել ֆիլմը, մեկնաբանելուց առաջ ես պետք է նախ և առաջ այն դիտեմ ամբողջովին։ Դա ֆիլմի մասին: Իսկ Ադրբեջանում արձագանք է գտել ոչ թե ֆիլմը, այլ մի խումբ ապազգային տարրերի պատրաստած էժանագին տեսանյութը, ուր ծաղրում են ոչ թե ֆիլմ արտադրողին կամ թեկուզ դերասանին չհաջողված ինչ-որ կադր, այլ հենց Նժդեհին ու նրա անունը: Տեսանյութում ռուսերեն «շ թՈՐպչՌվ ծՋՊֆ» արտահայտությունն է գործածվում, և օտարը, նայելով տեսանյութը, միայն տեսնում է, որ ինչ-որ խեղկատակ կերպար ասում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է: Օտար դիտողը պատկերացում էլ չունի, որ դա ֆիլմի կամ դերասանի պարոդիա է: Եթե նման կատակ արվեր որևէ հավաքույթի ժամանակ, նեղ շրջանակում, միգուցե և ընդունելի լիներ: Բայց համացանցով, այն էլ` օտար լեզվով, նման տեսանյութ տարածելը դավաճանություն է: Հեղինակները պետք է պատժվեն, իսկ տարածողները ամաչեն իրենց արարքից:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Արշակ Զաքարյանի հեղինակային կարճամետրաժ կինոնկարը. «Կինը»
Դիտվել է՝ 2867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ