Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը

Լարային քառյակը կրում է Էդուարդ Միրզոյանի անունը
10.04.2013 | 13:37

Օրերս տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հիմնադրմանը նվիրված միջոցառում:

Քառյակի հիմնադիրներն են ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:
Հնչել են Ֆրանս Շուբերտի, Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները: Է. Միրզոյանի անվան լարային քառյակի երկացանկում ներառված են հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հաջորդ համերգը նախատեսվում է մայիսի 12-ին` Էդուարդ Միրզոյանի ծննդյան օրը:
Նշենք, որ Էուվարդ Միրզոյանի համարվում է 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորներից մեկը: Նրա երաժշտությունը կատարվում է ամբողջ աշխարհում` լավագույն մենակատարների ու նվագախմբերի կողմից: Կոմպոզիտորը մահացել է 2012-ին հոկտեմբերի 5-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ