Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բանակն ու հասարակությունը կերկխոսեն

Բանակն ու հասարակությունը կերկխոսեն
15.04.2013 | 18:52

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին անգամ կազմակերպել էր լսումներ՝ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով: Լսումներին հրավիրված էին և ելույթներով հանդես եկան բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում ՝ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը), իրավապաշտպաններ, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների հարազատներ, այլք: Սա առաջին փորձն էր ԱԺ-ում բարձրաձայնելու բանակի խնդիրների մասին, փոխանակելու տեսակետներ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ի թիվս նախարարությունների ներկայացուցիչների, 17 հասարակական կազմակերպություններ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելու և հանդես գալու ելույթներով:
«Լսումների արդյունքում մենք կունենանք հստակ ձևակերպված կոնկրետ առաջարկներ»,- ասաց նա, հավելելով, որ դա կօգնի զինված ուժերի նկատմամբ վստահության ավելացմանը: Կորյուն Նահապետյանը նշեց, որ ԱԺ-ն պատրաստ է աջակցելու պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելուն.
«Խորհրդարանը պետք է կարողանա վերահսկել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտները: Մեր հանձնաժողովը պետք է զբաղվի այդ ոլորտների վերահսկողությամբ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ