Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանյան տանգո

Երևանյան տանգո
17.04.2013 | 15:13

Երևանում անցկացվում է «Միջազգային տանգո» փառատոնը: Ծրագրում ներառված է 8 համերգ: Դրանցից չորսն արդեն տեղի են ունեցել երևանյան բուհերում: Փառատոնի օտարերկրացի հյուրերի` արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպետիի ելույթները տեղի կունենան Երևանում ու Գյումրիում: Փառատոնի 7-րդ համերգը նախատեսված է մայիսին` Վանաձորում, իսկ եզրափակիչ 8-րդ համերգը` հունիս-հուլիս ամիսներին:

Եզրափակիչ համերգը հատկանշական է այն առումով, որ նախատեսվում է Աստոր Պյացոլլայի «Տարվա եղանակներ» հանրահայտ ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը: Պյացոլլայի այս գլուխգործոցը հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանը հատուկ վերամշակել է հնգյակի, մարիմբայի և սիմֆոնիկ նվագախմբի համար:
Նշենք, որ տանգո երգչուհի Մարիել Դյուպետին կատարելու է նաև հայկական տանգո: Արգենտինացի երգչուհին հայկական լեզուն ավելի լավ հասկանալու և առոգանությունը ճիշտ հնչեցնելու համար հաճախել է Արգենտինայում հայկական կենտրոնի դասընթացներին: «Ինձ շատ է դուր եկել հայկական տանգոն, ու ես այն այսուհետ ընդգրկելու եմ իմ համերգների ծրագրում»,- ասել է նա:
Երևանյան «Միջազգային տանգո» փառատոնը հիմնել է «Կադանս» երաժշտական կենտրոնը (2010 թ.) ՀՀ մշակույթի նախարարության և «Մեցցո» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ