ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին

Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին
06.05.2013 | 16:12

Մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայր ցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում կկայանա 850 համերգ, որոնց ընթացքում կհնչեն են Փարիզի Աստվածամոր տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ:

Այսօր Երգեհոնի միջազգային օրվան նվիրված համերգ կկայանա նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կմասնակցեն լավագույն հայ երգեհոնահարները: Կհնչի ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնահարների երկացանկից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ