Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինն այսուհետ «օդով» է երթևեկելու

Պուտինն այսուհետ «օդով» է երթևեկելու
17.05.2013 | 22:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դռանը» այսուհետ մշտապես «կայանված» է լինելու սեփական ուղղաթիռը: Ինչպես տեղեկացնում է "Московский комсомолец"-ը, Կրեմլում ուղղաթիռային հրապարակն արդեն կառուցված է, որն ամեն վայրկյան պատրաստ է նախագահին օդ բարձրացնել: Մոսկվայաբնակները հաճախ կարող են իրենց երկրի ղեկավարին «օդում» տեսնել, քանի որ, ինչպես թերթն է տեղեկացնում, Պուտինը պատրաստվում է հաճախ «թռչել»:
Որպես «օդանավակայնան», Կրեմլում նախընտրել են "Тайницкий сад"-ը` երկու «հրապարակով». մեկում կայանելու է նախագահի ուղղաթիռը, իսկ մյուսում կարող է վայրեջք կատարել, օրինակ, կառավարության ղեկավարի «փոխադրամիջոցը»: Նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը նշել է, որ օդային տեխնիկայի կիրառումը պատմական Կրեմլին ոչ մի վնաս չի տալու: Ի դեպ, ուղղաթիռը "Ми-8" մակնիշի է, որն ընտրել են փորձագետները, որոնք նաև վստահեցնում են, թե նախագահի ուղղաթիռային «մարշրուտն» ավելի էժան կնստի պետության վրա և չի կաթվածահարի Մոսկվայի առանց այդ էլ գերծանրաբեռնված «ցամաքային» երթևեկությունը:
Հայաստանում, թերևս, ոչ միայն նախագահը պետք է «օդով» երթևեկի, այլև բոլոր մանր ու մեծ չինովնիկները, օլիգարխ-գործարարները, որ Երևանի փողոցները վերջապես շունչ քաշեն հավերժական խցանումներից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ