Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայկ» կինոստուդիայի ֆիլմերը

«Հայկ» կինոստուդիայի ֆիլմերը
20.05.2013 | 13:54

«Երկաթե դարպասներ», «Ինձ աշուղ են ասում», «Նոր Ջուղա. լինել», «Մենք այստեղ խոսում ենք»… «Հայկ» կինոստուդիայի արտադրության այս և այլ ֆիլմեր «Մասնակցություն կինոշուկաներին և կինոփառատոներին» ծրագրի շրջանակում (2012-2013 թթ.) մասնակցել են բազմաթիվ միջազգային հեղինակավոր կինոփառատոների:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ 2012-ին «Հայկ» կինոստուդիան առաջին անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային (Ֆրանսիա), որտեղ օտարերկրյա ճանաչված հեռուստա-վավերագրական ֆիլմարտադրող ընկերությունների հետ ձեռք են բերվել հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ: Ներկայումս բանակցություններ են ընթանում իտալական դիստրիբյուտորական ընկերությունների հետ` «Հայ գրատպության 500-ամյակ» կինոնախագծի շուրջ:
2013-ին Կաննի կինոշուկայում կներկայացվեն նաև «Սամվել պապը», «Մենք կանք» և «Միասին աշխարհում» ֆիլմերը, իսկ «Կարոտ» ֆիլմը ներառված է Կաննի «Դոկ Քորներ» ծրագրի ֆիլմադարանում, ինչը հնարավորություն է տալիս գրավելու ֆիլմերի վաճառքով զբաղվող տարբեր կազմակերպությունների ուշադրությունը:
Նույն ծրագրի շրջանակում «Հայկ» կինոստուդիան ստացել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոների ներկայացուցիչների հետ համաշխարհային վավերագրական կինոյին նվիրված կլոր սեղանների մասնակցության հրավերներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ