Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր

Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր
15.06.2013 | 09:14

Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 14.30-ին՝ Գրողների միության դահլիճում: Հոգեհանգիստը՝ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Հուղարկավորությունը հունիսի 16-ին, ժամը 14.00-ին` Աշնակ գյուղում:

Վրեժ Իսրայելյանը 1999թ.-ից ղեկավարել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունը: Նրա առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագում: 1986-ին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն): «Տոնապետ» գրքի համար 2010-ին Վրեժ Իսրայելյանն արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ