Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կալենցի ստեղծագործությունների ընտրանին

Կալենցի ստեղծագործությունների ընտրանին
19.06.2013 | 11:40

«Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:

Հ. ԿԱԼԵՆՑ

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում «Գաֆէսճեանի» նախաձեռնած այս ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին` «Կալենց» թանգարանի հավաքածուից:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի փոխանցմամբ` սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձևավորված լեզուն և թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնընպատակ ունի Կալենց արվեստագետին ներկայացնելու հանրության ավելի լայն զանգվածներին, և ոչ միայն հայաստանցիներին:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ