Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր

Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր
20.06.2013 | 15:25

Գյուղատնտեսական ակադեմիայի ագրոէկոլոգիական ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ թռչնաֆաբրիկաներում գրանուլացված աղբի օգտագործումը կնպաստի հողի հումոսի բարձրացմանն ու բնությունը անապատացումից փրկելուն:Նա նշեց, որ թռչնաղբը օրգանական պարարտանյութ է, հետևաբար` շատ օգտակար հողի համար: «Օգտագործելով թռչնաֆաբրիկաներում կուտակված թռչնաղբը, առաջին հերթին կխուսափենք թաց թռչնաղբի կուտակումներից, որը վտանգավոր է, և երկրորդ` հնարավոր կլինի ստանալ որակյալ պարարտանյութ: Սակայն միաժամանակ հանքային պարարտանյութերից հրաժարվել չենք կարող, որովհետև բնակչությունը կկանգնի սովի առաջ, քանի որ միայն օրգանական պարարտանյութը բավարար չէ»,-պարզաբանեց բանախոսը:

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան ԽՈՅԵՑՅԱՆՆ էլ նշեց, որ իրենց մշակած տեխնոլոգիայով այս պարարտանյութի օգտագործումը թույլ կտա 2-3 անգամ բարձրացնել բնական խոտի բերքատվությունը: «Վերջին շրջանում խոտի գինը բարձրացել է մոտավորապես երեք անգամ, ինչը հանգեցրել է շուկայում մսամթերքի գնի նկատելի աճի»,-ասաց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ