ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Թերթ գնելու ևս մեկ նախապայման

Թերթ գնելու ևս մեկ նախապայման
22.06.2013 | 19:36

Ոչ վաղ անցյալում թերթերն իրենց մշակութային էջերում տպագրում էին համաշխարհային գրողների լավագույն գործերից թարգմանություններ: Այդ թարգմանությունները էսսեներ էին, պատմվածքներ, հատվածաբար տպագրվող վեպ-վիպակներ, հոդվածներ, որոնք հնարավորություն էին տալիս ծանոթանալու ժամանակակից մշակութային տենդենցներին, թե արտասահմանցի ժամանակակից հեղինակն ինչ է մտածում, ինչ է ստեղծագործում և այլն: Անձամբ ինձ, ինչպես նաև շատ մշակութասեր ընթերցողների համար դա եղել է թերթ գնելու նախապայմանը: Ընդ որում, տարիներ առաջ թարգմանությունները տպագրվում էին հիմնականում ռուսերենից: Մենք ունենք անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, իսպաներենից և այլ լեզուներից թարգմանությամբ զբաղվող լավագույն թարգմանիչներ: Ինչ-որ ձև է պետք մտածել՝ ժամանակակից լավագույն հեղինակների թարգմանությունները նաև մամուլում հրապարակելու մասին: Ե՛վ այդ թարգմանությունները տպագրող թերթի հեղինակությունը կմեծանա, ընթերցողները կշատանան, և՛ ժամանակակից աշխարհում կատարվող մշակութային տենդենցներին կծանոթանանք մոտիկից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ