Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոսկե ծիրանը» կամփոփվի «Փարաջանով» ֆիլմով

«Ոսկե ծիրանը» կամփոփվի «Փարաջանով» ֆիլմով
13.07.2013 | 13:14

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական անցուդարձը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից փառատոնի ծրագրերում ընդգրկվել էին մոտ 200 ֆիլմ, որից 90-ը մրցութային ծրագրերում` համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: «Փարաջանով» ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ