Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արամ Մանուկյանը «սաղ» խառնել է

Արամ Մանուկյանը «սաղ» խառնել է
20.09.2013 | 13:24

«Սա պոռթկում էր: Մեր ժողովուրդը ոչ ունեցել, ոչ էլ կունենա այսպիսի միասնական դիքորոշում»,- խոսելով անկախության մասին, այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը` հավելելով, որ անկախության հանրաքվեի թերթիկները համարակալված չէին, քանի որ այդ օրերին ոչ ոք չէր մտածում քվեարկությունը կեղծելու մասին: Բնականաբար Մանուկյանը իրենց ղեկավարման տարիները համարեց անկախության շրջանի ամենաարդյունավետ ժամանակահատվածը, քանի որ, ըստ նրա, «ծանր պայմաններում ստեղծեցին պետական ինստիտուտներ», իսկ ներկաները «գաղջ մթնոլորտ» ստեղծողներ են: «Այսօր կա թույլ և ճիճու կերած անկախություն: Սա չի նշանակում, որ անկախ չենք: Մեր անկախությունն անշրջելի է: Մենք ունենք երիտասարդություն, որը կարող է միավորվել և փուշը հանել` հաղթահարելով բոլոր խոչընդոտները»,- անկախության այսպիսի որակում արեց նույն անկախության հռչակագիրը «կարդացած» Արամ Մանուկյանը` գուցե մոռանալով, որ այսօրվա «ճիճու կերած անկախության» տարիներին են ձևավորվել իր մատնանշած պայքարող երիտասարդները: Հավանաբար Մանուկյանը իշխանության և անկախության տեղերը մի պահ խառնել է` մեկը քննադատելու փոխարեն, «անշրջելի» անկախությանն է որակումներ տալիս:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ