Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում
01.10.2013 | 11:57

Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում: Նա ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջոցառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները: «Հայաստանի նախագահության չորս ամիսներին մեզ հաջողվեց ԵԽ նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը: Նալբանդյանը տեղեկացրել է, որ նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում:
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԵԽ գործունեությանը, կառույցում հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների հարցերին:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ