Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

«Տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, ովքեր խնդրից չեն հասկանում»

«Տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, ովքեր խնդրից չեն հասկանում»
08.10.2013 | 17:56

«Հասարակական պաշտպաններ» միության նախագահ Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տրանսպորտի գնի բարձրացման խնդիր չկա, կա որակի բարձրացման հարց. «100 դրամի դիմաց կարելի է և հնարավոր է ստանալ որակյալ ծառայություն: Քաղաքապետարանը պետք է որակյալ ծառայություն մատուցելու մասին մտածի, ոչ թե գնի բարձրացման մասին խոսի: Ես ավելին ասեմ ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազելների համար կարելի է վճարել 80-85 դրամ, իսկ ավտոբուսների դեպքում՝ մի քիչ ավելի»,-ընդգծել է բանախոսը` հավելելով, որ քաղաքապետարանն ուզում է ցույց տալ, որ միայն սակագնի բարձրացման դեպքում է հնարավոր քաղաքակիրթ երթևեկություն ապահովել:
Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ` անդրադառնալով տրանսպորտի սակագնի վերանայման համար քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովին նշել է, որ տպավորությունը տխուր է: «Նախ, քննարկման ձևն է անընդունելի, ապա նաև բովանդակությունը: Ինձ համար անընդունելի է քննարկել տրանսպորտի սակագինը, քանի որ ամեն ինչ վաղուց որոշված է՝ ներկայիս գինը հարմար է երթևեկության համար»,-ասել է նա:
Տրանսպորտի սակագնի վերանայման համար ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, ովքեր, ըստ բանախոսների, խնդրից ուղղակի չեն հասկանում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ