Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի
28.10.2013 | 12:30

31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը: Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին: Երիտասարդների փոխանակումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել իրենց երկրները և ծանոթանալ այլ երկրների մշակույթին և արժեքներին՝ այսպիսով կոտրելով կարծրատիպերն այլ մշակույթների և ազգերի վերաբերյալ և ստեղծելով ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ` հիմք դնել միջմշակութային երկխոսությանը: Ծրագրի ընթացքում երիտասարդները, ընդգրկվելով ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, փորձեցին արվեստի միջոցով ինքնարտահայտվել և արվեստի տարբեր դրսևորումներով իրենց պատկերացմամբ ներկայացնել «Միացյալ Եվրոպայի» գաղափարը: Ինչպես նշում են մասնակիցները, շաբաթվա ընթացքում իրականացված տարբեր աշխատանքները և քննարկումներն օգնեցին բարձրացնել իրենց ինքնավստահությունը և հնարավորություն տվեցին նրանց հետագայում լինել ավելի ակտիվ քաղաքացիներ և ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում: Մասնակիցները նաև այցելեցին տեղական երիտասարդական կազմակերպություն և ծանոթանալ նրանց գործունեությանն ու աշխատանքին:

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ