Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում»

«Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում»
04.11.2013 | 17:49

«Այդ նամակը գրել են լիբերալ մարդիկ, նրանք ապրում են ուրիշ երկրում և մեր խնդիրներին, մեր կյանքին ծանոթ են հեռվից: Եվրոպային և Ամերիկային մի պատասխան կարող ենք տալ, որ մենք դեռ խաղաղության մեջ չենք, պատերազմը դեռ չի վերջացել, ու դրա ժամանակը չունենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգիչ-երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ` անդրադառնալով աշխարհահռչակ հայ մտավորականների` միասեռականներին պաշտպանող նամակին:

Զարմանալի չէ, որ նամակը գրել են դրսի հայ արվեստագետները, ըստ բանախոսի` նրանք կարող են և պատվեր կատարել, գաղտնիք չէ, որ շոու-բիզնեսի ամբողջ կազմը այդպիսի մարդիկ են:
«Ռուսաստանն արդեն համապատասխան օրենք է ընդունել` մերժելով գենդերը: Եվ ճիշտ էլ արել է: Ռուսաստանի բնակչությունը կրճատվում է, Հայաստանն էլ նույն դաշտի մեջ է: Լավ կլիներ, որ այդ հարգված արվեստագետները նամակ գրեին, ասեին` այն ընտանիքին, որտեղ կծնվի չորրորդ երեխան, մենք չորս հազար դոլար նվեր կտանք: Դա ավելի լավ կլիներ, քան այն դատարկ զրույցները, որ շարադրել են նամակում»,-ասաց Արտավազդ Բայաթյանը: Նրա համոզմամբ` նամակն այնքան պարզունակ է, որ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը գրել է, իսկ նրանք ուղղակի ստորագրել են: Հավելեց, որ Հայաստանում միասեռականներն այնքան մեծ թիվ չեն կազմում, որ մտածենք նրանց իրավունքների մասին, նրանք ճնշված չեն, աշխատում են ամենուր և վատ չեն աշխատում: Սակայն գենդերի մասին օրենքի ընդունմամբ խառնաշփոթ է ստեղծվում, պետք է վերանայել օրենքը, կրոնական հայացքները, բժիշկական տեսակետները և այլն: Մեր փոքրիկ երկրի համար, բանախոսի համոզմամբ, դա ճակատագրական կլինի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ