Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այվազյանական հանրապետական թատերական երկրորդ փառատոնը» մեկնարկելու է «Դեկորներ» ներկայացմամբ

«Այվազյանական հանրապետական թատերական երկրորդ փառատոնը» մեկնարկելու է «Դեկորներ» ներկայացմամբ
09.11.2013 | 20:15

«Այվազյանական հանրապետական թատերական երկրորդ փառատոնը» մեկնարկելու է Երևանի «Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացմամբ` (ռեժիսոր` Սամսոն Ստեփանյան): Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում (նոյեմբերի 11-18-ը): Փառատոնին ներկայացված են 12 թատրոն ու թատերախումբ: Ակտիվ են հատկապես մարզերի թատերախմբերը:

Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
Փառատոնն առաջին անգամ անկացվել է 2010-ին: Այս տարի այն ներկայացուցչական բնույթ ունի, ոչ մրցանակային է, ոչ մրցութային: Մասնակիցները կստանան հավաստագրեր և անակնկալ նվերներ: Փառատոնի տնօրենը նշեց, որ դա նաև ռազմավարական դրույթ է. բեմ են բարձրանալու սկսնակներն ու պրոֆեսիոնալները, և սկզբունքորեն ճիշտ չէ նույն հարթության վրա նրանց գնահատելը:
Այվազյանագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ Աղասի Այվազյանը գրել է 25 պիես, որոնք մեկը մյուսից հետաքրքիր են, ինքնատիպ, իրար չկրկնող: «Թեմատիկան շատ ընդգրկուն է` հայի ճակատագիրը, Հայաստանը, մարդու հոգին, աշխարհը, կարելի է ասել տակնուվրա է արել մարդու ներաշխարհն ու դրել սպիտակ թղթի վրա, մնում է բեմ բարձրացնել»,- ասաց նա, նշեց, որ մեր ռեժիսորները ծանոթ չեն Այվազյանի դրամատուրգիային, դժկամությամբ եմ բեմադրում և հաճախ խոստովանում են, որ բեմադրելիս են հասկանում, թե ով է Աղասի Այվազյանը:
Էրիկ Բարսեղյանը տեղեկացրեց, որ նպատակ ունենք փառատոնը հաջորդ տարի դարձնել համահայկական, որովհետև դրա անհրաժեշտությունը կա, արդեն սփյուռքից արձագանքեր են ստանում:
«Այվազյանական հանրապետական թատերական երկրորդ փառատոնն» իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԵԹԿՊԻ աջակցությամբ: Ներկայացումների մուտքն անվճար է: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրին` տիկին Գրետա Վերդյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ