Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գենդերի մասին օրենքը, մինչև ընդունվելը, մերժվել է հինգ նախարարութունների կողմից

Գենդերի մասին օրենքը, մինչև ընդունվելը, մերժվել է հինգ նախարարութունների կողմից
07.12.2013 | 20:31

Այսօր կինոյի տանը տեղի ունեցավ «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողով:

«ԱՄՆ դեսպանատունը և մի շարք միջազգային կառույցներ մոտ մեկ շաբաթ առաջ հանդես եկան ամեն գնով Հայաստանում այլասերումը պաշտպանելու համատեղ հայտարարությամբ»,- ասաց «Համահայկական ծնողական կոմիտե» հանուն ընտանիքի պաշտպանության նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, միջազգային կառույցներին, հատկապես ԱՄՆ դեսպանատանը հիշեցնելով, որ նրանք մեզ մոտ հյուր են և իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին, իսկ Ազգային անվտանգությանը կոչ անելով` կանխել ճնշումները, որ գործադրում են այդ կառույցները մեր կառավարության վրա: «Մայիսի 20-ին Հայաստանոմ ընդունվել է գենդերի մասին օրենք, որը ապահովում և պարտադրում է պետբյուջեի հաշվին այլասերման քարոզ իրականացնել Հայաստանում: Այսինքն մենք հարկեր ենք վճարում, որ այլասերման քարոզ իրականացվի մեր երկրում»,- հավելեց Արման Բոշյանը, տեղեկացնելով, որ մինչև Ազգային ժողովում ընդունվելը, այս օրենքը մերժվել է հինգ նախարարութունների կողմից:
Համաժողովի ընթացքում արձանագրվեցին սենսացիոն բացահայտումներ, փաստեր:
Ելույթ ունեցան Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը և այլք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները` «Իրատես de facto»-ի դեկտեմբերի 10-ի համարում

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ