BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի»

«Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի»
11.03.2014 | 22:33

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ես չգիտեմ՝ ով ինչ է մտածում, երբ իր ազդեցության տակ գտնվող թերթում իրեն ժամանակին կուռք դարձրած Հանրապետության առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես ուզում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունը, երբ իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ի՞նչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն՝ էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ միայն կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն: Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, բայց ես ուզում եմ նման Հանրային հեռուստաընկերություն ունենալ, ես չգիտեմ, թե ինչու հանկարծ մարդիկ մի օրում Հանրային հեռուստաընկերությանը քացու տակ քցածից հայտնվել են դրա պաշտպանի դերում, չգիտեմ: Չգիտեմ, ինչու են մարդիկ երկու-երեք հեռուստաընկերության անուն տալիս, վախենում կամ կարկամում դրա անունը տալուց, չարձանագրում, որ հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում», -«Գովազդի մասին» օրենքի քննարկումների ժամանակ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը` ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա համոզված է, որ Հանրային հեռուստաընկերությունն առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի կարող է իր վրա դրված պարտականությունները կատարել լիարժեք և ԱԺ ամբիոնից բարձր խոսելը ճիշտ չհամարեց. «Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը երևանյան բակերում ժավել ծախող տիկինը կլիներ, կամ էլ տղամարդը, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ասում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ