Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա»

«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա»
14.03.2014 | 15:47

«Հիմա այստեղ խնդիր կա՝ ընդդիմությունն այլընտրանք է դառնում, թե այլընտրանքն է ընդդիմություն դառնում: Ոնց որ թե առաջինն ա տեղի ունենում»,-այսօր մեկնաբանելով ոչիշխանական չորս ուժերի համագործակցությունը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, որ պետք է համագործակցությունից առաջ, գաղափարներ ներկայացնեին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև հասարակության «բերանով»: «Այստեղ հասարակության հարցադրումը պետք է լինի՝ չէ՞ որ դուք ժամանակին իշխանության մաս եք կազմել և բավական լուրջ մաս, էդ գործիքներին տիրապետել եք, ձեզանից ո՞վ է իշխանության գալու»,-նշեց հանրապետականը` հեգնելով. «Բայց դե պետք է քնքուշ վերաբերվենք մենք էլ, դուք էլ, որ ինչ-որ մի բան ստացվի»:
Ինչ վերաբերում է այն դիքորոշմանը, թե ՀՀԿ-ն էլ կարող է միանալ իշխանափոխությանը, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Ժամանակին մեծ մասը միացել էր մեզ, ինչո՞ւ գնացին, որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանանք: Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա, իսկ դուք ասում եք… Ժամ առաջ կցանկանային միանալ մեզ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով ոչիշխանական ուժերի նպատակը պաշտոն ունենալն է և իշխանության գալը, իսկ գաղափարներ չկան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ