BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԲՀԿ-ն դեռ չընտրված Գալուստ Սահակյանին շնորհավորեց

ԲՀԿ-ն դեռ չընտրված Գալուստ Սահակյանին շնորհավորեց
29.04.2014 | 14:28

Այսօր տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտեցին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը հայտարարեցին, որ իրենց խմբակցության անդամները ազատ են ընտրություն կատարելու հարցում:

Ստացվում է քառյակն այնքան էլ միասնական չէ նման հարցերում, և ԲՀԿ-ն «այլընտրանքորեն» առանձնացավ նրանից: ՕԵԿ-ն էլ դեռ իշխանությանը չի ցանկանում «արմատապես» ընդդիմանալ:
«Ազատ թողնված» ԲՀԿ-ի գործարար հատվածը նստած սպասում էր, թե երբ է Գալուստ Սահակյանը քվեարկելու, որ մոտենան նրան ու ջերմ-ջերմ շնորհավորեն: Սահակյանը շատ սպասեցնել չտվեց նրանց:
Ի դեպ, չնայած ընդդիմություն թեկնածու ևս կար՝ ի դեմս Հրանտ Բագրատյանի, սակայն ընդդիմադիրներն ու հատկապես ՀԱԿ-ն աներեր էր ընտրությանը չմասնակցելու հարցում: Այլ խոսքով, նրանք հերթական անգամ չաջակցեցին Հրանտ Բագրատյանին: Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր նաև ՀՀ նախագահի ընտրության ժամանակ: Նկատենք, որ երեկ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե Հրանտ Բագրատյանն ինքնուրույն է նման որոշում կայացրել, և դա նրա իրավունքն է:
Քիչ հետո պարզ կդառնան ընտրության արդյունքները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ