ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է
06.05.2014 | 12:20

Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Գագիկ Ծառուկյանը եկել, ու իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է: «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են, եւ որեւէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ եւս արձանագրել է, որ իր արժանապատվության եւ կուսակցության հեղինակության հաշվին որեւէ զիջում եւ հետքայլ բացառված է»,- ասված է քաղխորհրդի տարածած հայտարարության տեքստում: Իսկ ինչ նոր բան է իրականում ասել Ծառուկյանը, որը որոշ փորձագետների և քաղաքական գործիչների թվացել է, թե ԲՀԿ-ն «կոշտացրել» է իր դիրքորոշումը: Ամենևին: ԲՀԿ առաջնորդը վերահաստատել է նախկինում արված իր հայտարարությունը: «ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն»,-ոչ վաղ անցյալում ասել է Ծառուկյանը ու հիմա կրկին հավաստում է՝ «որեւէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու»: Այսինքն, հույս չունենաք, որ «այլընտրանքայինի» կարգավիճակը ԲՀԿ-ն կփոխարինի «ընդդիմությամբ»: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս անգամ ավելի հեռուն է գնացել ու փաստել «իր արժանապատվության եւ կուսակցության հեղինակության հաշվին որեւէ զիջում եւ հետքայլ բացառված է»: Այսինքն, օլիգարխը, բնականաբար, ամեն ինչ չի զոհի, այդ թվում արժանապատվությունը և հեղինակությունը, ինչ է, թե ընդդիմություն է դառնում: Հետո էլ այսքանից հետո, երբ խնամին վարչապետ է, էլ ընդդիմությունը որն է:

Այդուհանդերձ, այս անգամվա հայտարարությունը տարբերվում է նախորդներից` փոքր «իմպրովիզով»: «Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: Սա ի գիտություն ՀՀԿ խոսնակի: Հետաքրքիր է այսուհետ իշխող մեծամասնության խոսնակի բոլոր հայտարարությունների՞ն է արձագանքելու ԲՀԿ առաջնորդը: Դրա համար գուցե առավել հարմար է ԱԺ ամբիոնը: Բայց «թարսի» պես Հովիկ Աբրահամյանն էլ այլևս ԱԺ-ում չէ, որ Ծառուկյանին մեկ-մեկ «աշխատանքի» բերման ենթարկի:
Մի խոսքով, ԲՀԿ-ն իր այլընտրանքային կարգավիճակին չի ցանկանում հրաժեշտ տալ, իսկ առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար պատրաստվում է այսօր` «այլընտրանքային» հայտարարություններով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ