Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրանտ Բագրատյանը «վերափոխվել» է

Հրանտ Բագրատյանը «վերափոխվել» է
30.05.2014 | 00:33

«Վարչապետների ակումբ» ստեղծելու Հովիկ Աբրահամյանի մտադրությունն ամենից շատ ոգևորել է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց, թե միտք ունի նախկին վարչապետներին «իրար գլխի» հավաքելու, չնայած մի քանիսի հաշվով կասկածում է, որ «ձեռք կմեկնեն» իր առաջարկին:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ՀԱԿ խմբակցությունը վերջնականապես է «ձեռք քաշել» Հրանտ Բագրատյանից, ում խոսքի տոնայնությունը վերջերս շա՜տ մեղմ երանգ է ստացել: «Ինքը ոչ միայն համագործակցության է գնում նոր կառավարության հետ, այլև իրենց մարդն է դարձել, հեսա առաջխաղացում էլ կունենա, ի՞նչ է եղել, որ: Ինչի, խոսքից չի երևո՞ւմ` որքան է ինտեգրվել էս կառավարությանը»,- նկատեց խմբակցության անդամներից մեկը:
Ի դեպ, խմբակցությունում ոչ միայն վատ տրամադրվածություն կա հիշյալ «անհնազանդ» պատգամավորի առնչությամբ, այլև շատերը պնդում են, թե նա «կրակն է ընկել» իր հավակնությունների ձեռքը, կարծելով, թե անկախ Հայաստանի նվաճումները միայն իր «օրոք» են եղել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ