Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համալիրը մնացել է իշխանության «կոկորդում»

Համալիրը մնացել է  իշխանության «կոկորդում»
03.06.2014 | 11:52

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերստին աճուրդի է հանվել՝ նախապես սահմանված գնից բավականին էժան: Սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանի գործարար և ունևոր հատվածն ընդհանրապես հետաքրքրված չէ այս վաճառքով, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նկատեց գործարարներից մեկը, համալիրը պահանջում է «անհատակ» ներդրում, և տարիներ շարունակ չի հաջողվելու հետ բերել ծախսված գումարները:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ չի բացառվում, որ գինը վերստին սակարկվի, և համալիրը ձեռք բերի ոչ թե տեղացի հայ, այլ սփյուռքի որևէ մեծահարուստ: Նույն աղբյուրի հավաստմամբ, երկրի ղեկավարությունը դրսում հայ մեծահարուստներ է փնտրում, որ համոզի նրանց ու համալիրը «հանձնի» նրանց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ