BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ում «ականջներն» են երևում «քառյակի» թիկունքում

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ում «ականջներն» են երևում «քառյակի» թիկունքում
03.06.2014 | 13:27

«Հրաշալի քառյակը» չորս ժամ փակվել է, մեկուսացել ու քննարկել, կամ, ո՞վ գիտի, գուցե բլոտ խաղացել և հընթացս էլ որոշել աշնանը բացահայտվել: Չնայած փաստաթուղթ են ընդունել` 12 կետից բաղկացած, կուզեին ավելի շատ կետեր լինեին, օրինակ` 13, բայց դե այդ թիվը չարագուշակ է, բա որ հանկարծ իշխանություններից ակնկալածները նաֆսվեն ու ի չիք դառնա՞ն: Իսկ «քառյակի» բազմակուսակցական ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը խոստացել է հայտարարության ազգափրկիչ դրույթները հանրայնացնել առաջիկա ասուլիսում: Ի դեպ, հայտարարությունը, քառյակցիների ասելով, վերաբերում է ներքին քաղաքականության հարցերին, իսկ Աստանայի իրադարձություններին անդրադարձ չի եղել: Պարզ է, չէ՞, ում «ականջներն» են երևում «քառյակի» թիկունքում:

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ