«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Փոխադարձ մուննաթների լեզուն ընդունելի չի համարում

Փոխադարձ մուննաթների լեզուն  ընդունելի չի համարում
13.06.2014 | 00:43

Վերջին երկու օրերին Հայաստանի հասարակությունը «յոլա» չի գնում Ռուսաստանի հետ՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն, «Вести недели» հաղորդաշարի (ВГТРК) վարող, քաղաքական մեկնաբան Դմիտրի Կիսելյովի հանրահայտ արտահայտության պատճառով՝ ռուսական դպրոցները պարտադիր դարձնելու խնդիրը դիտարկել որպես անհրաժեշտ պայման հայ-ռուսական հետագա հարաբերություններում։ Ասել է՝ նա արդյո՞ք վերջնագրի լեզվով չխոսեց հայ ժողովրդի հետ։ Հարցը փորձեցի ճշտել ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ։


-Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունների դեպքում կարելի է խոսել փոխադարձ մուննաթների ցուցակով։ Փոխադարձ մուննաթների ցուցակ գոյություն ունի և հայաստանյան կողմի մոտ։ Այն, թե «դուք այս չարեցիք, իսկ դուք այն չարեցիք» տարբերակը գործոն չէ, կարծում եմ, ամենաճիշտը միայն կոնստրուկտիվ մոտեցումն է։ Իհարկե, հասկանում եմ, կան նաև շրջանակներ, որոնք ռուսական պաշտոնյաների կամ ռուսական հանրույթի ցանկացած ներկայացուցչի խոսք կարող են դիտարկել որպես քաղաքական ակտ։ Այս բոլորի հետ մեկտեղ պետք է ասել, որ փոքր, բայց շատ կարևոր կիզակետում համաձայն եմ Ձեզ հետ՝ Հայաստանում Հայաստանի հետ, Հայաստանի ժողովրդի և հասարակության հետ պետք է շփվել ու խոսել Հայաստանի ժողովրդի համար բացառապես ընկալելի լեզվով։ Կարծում եմ, որ մենք հարցը քաղաքականացնելու խնդիր բացարձակապես չունենք։ Մենք ռուսական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ԿԳ բնագավառում, կոնստրուկտիվ երկխոսության մեջ ենք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ