Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Երիտասարդ առաջնորդները սովորում են՝ ինչպես թիմին հասցնել ճիշտ նպատակին

Երիտասարդ առաջնորդները սովորում են՝ ինչպես թիմին հասցնել ճիշտ նպատակին
21.06.2014 | 12:05

Հունիսի 20-ին Հայաստանի երիտասրադական հիմնադրամի, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը: Շուրջ մեկ ամիս տևողությամբ այս ծրագիրը նախատեսված է 15 ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարների համար:

Դասընթացների շրջանակներում առաջին հանդիպումը Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանի հետ էր։ Վերջինս նշեց, որ մարդու մոտ միշտ կա ավելի բարձրին հասնելու, ինքնակատարելագործվելու ձգտում, և դասընթացի միջոցով փորձելու են մասնակիցներին փոխանցել այն հմտությունները, որոնք մարդուն դարձնում են ավելի արդյունավետ, ավելի ունակ՝ հասնելու հաջողության, ինչն էլ ասոցացվում է առաջնորդության հետ։ Արտակ Շաքարյանի տեղեկացմամբ՝ հանդիպումների ընթացքում ուսուցանվելու են մարդկանց հետ հարաբերվելու հմտություններ. «Մենք ուսուցանելու ենք նպատակին հասնելու մեթոդներ։ Լավ առաջնորդը պետք է կարողանա իր թիմին ճիշտ նպատակին հասցնել։ Քննարկելու ենք նաև ճարտասանության հիմունքներ։ Առաջնորդն իր գաղափարները տեղ հասցնելու համար պետք է կարողանա նաև համոզել ու իր հետևից տանել մարդկանց։ Մենք, համագործակցելով ոչ պետական բուհերի ուսանողների հետ, գիտակցում ենք, որ այս երիտասարդներն են, որ վաղը դառնալու են մեր առաջնորդները, փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները։ Եվ որքան բարձր լինի նրանց իմացությունը նշված թեմաների վերաբերյալ, այնքան ավելի որակյալ մթնոլորտ կստեղծվի Հայաստանի զարգացման համար»։
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ ղեկավար Արմինե Բարսեղյանն էլ հավելում է, որ առաջնորդության դասընթացը կազմակերպել են՝ հաշվի առնելով մասնակիցների պահանջները։ «Կա գիտելիքների, հմտությունների մի տեսակ, որը ո՜չ դպրոցներում են սովորեցնում, ո՜չ էլ բուհերում։ Մենք, կիրառելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները, փորձում ենք լրացնել այդ բացը»,- ասում է Արմինե Բարսեղյանը։
Հայկական բժշկական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանի ակնկալիքները մեծ են առաջնորդության դասընթացներից։ Կարծում է, որ հանդիպումները մասնագետների հետ կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել, ճիշտ գնահատել իրավիճակները, ավելի հեշտ հարաբերվել շրջապատի հետ։
«Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի ընթացքում մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կուսումնասիրեն առաջնորդության առանձնահատկությունները, կծանոթանան թիմային աշխատանքի նրբություններին, ինպես նաև կզարգացնեն հանրային ելույթներ ունենալու ունակությունները:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ