Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը

Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը
23.07.2014 | 17:28

Ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագծի հիմքում ամերիկաբնակ Քրիս Բոժալյանի համանուն գիրքն է: Այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից է: Դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին: Առաջիկայում կքննարկվեն կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:
Էրիկ Նազարյանի առաջին խաղարկային «Կապույտ ժամը» ֆիլմի (2008 թ.) համաշխարհային պրեմիերան կայացել է Սան Սեբաստիանի փառատոնում: Այն արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակին, ինչպես նաև էկումենիկ ժյուրիի մրցանակին: Նկարահանել է նաև «Պոլիս», «Բոլշևիկի ռեքվիեմ», «Հանգիստ կիրք», «Էրոտաս» ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ