Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» փառատոնը

Մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» փառատոնը
24.09.2014 | 16:16

Կոմիտասի 145-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» փառատոնը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ` մինչև տարեվերջ «SONY» ձայնագրման ստուդիայում կտպագրվի «Կոմիտաս» անթոլոգիան, որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը` Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդերում պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություններով, մուլտիմեդիա սկավառակով: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Կոմիտասյան համանվագ անլռելի» փաստավավերագրական ֆիլմը: Մինչև 2015-ը պատրաստ կլինի Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» պայմանական վերնագրով խաղարկային ֆիլմը, որը կներկայացվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Կանցկացվեն Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով, համերգային և այլ ծրագրեր:
Կոմիտասյան տարին կամփոփվի Կոմիտասի թանգարան- ինստիտուտի բացումով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ