Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայկական տարազները` Մադրիդում (ֆոտոշարք)

Հայկական տարազները` Մադրիդում (ֆոտոշարք)
29.09.2014 | 17:37

Մադրիդում ՀՀ անկախության տոնին նվիրված հանդիսության շրջանակում կազմակերպվել է հայկական տարազների լուսանկարների «Անցյալի մարգարիտներ» խորագրով ցուցադրություն: Ներկայացվել են «Տերյան» մշակութային կենտրոնի վերականգնված Վասպուրական, Արցախ, Կարին և պատմական Հայաստանի այլ գավառների և մարզերի տարազները:

«Տարազների ներկայացումը իրականացվել է մեր համայնքի երեխաների, երիտասարդ աղջիկների և տղաների ակտիվ մասնակցությամբ,- ասում է Մադրիդի հայերի ասոցիացիայի նախագահ Կարեն Մարդանյանը: - Նրանք մեծ խանդավառությամբ ծանոթացան մեր մշակույթի մասունքներից մեկին` ազգային տարազին, այդպիսով հաղորդակցվելով իրենց նախնիների մշակութային ժառանգությանը»:
Միջոցառման կազմակերպիչը «Տերյան» մշակութային կենտրոնի մենեջեր Աստղիկ Պետրոսյան-Սոֆյանն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ